Երեկույթների հայտնի սիրահարը որոշել էր ձմեռային տոները անցկացնել Պխուկետ կղզում: Սակայն Պխուկետի իշխանությունները վախեցել են, որ Փերիս Հիլթոնը և նրա հյուրերը մեծ աղմուկ կբարձրացնեն, սպիրտային խմիչքներ և թմարնյութեր կօգտագործեն: Նա նախատեսել էր արդեն արգելված միջոցառմանը հրավիրել 50 հազար մարդու: Խնդիրը վերջերս քննարկել են նաև կղզու նահանգապետը և զբոսաշրջության ոլորտի ղեկավարը: Նրանք այն եզարահանգման են եկել, որ երեկույթների սիրահարի միջոցառումը պետք է տեղափոխել մեկ այլ վայր:
Իրականում տեղական հյուրանոցների տերերը մտավախություն ունեն, որ Փերիսի միջոցառումները կվախեցնեն մյուս զբոսաշրջիկներին և իրենք կկոցնեն իրենց բիզնեսը:









































