Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Դատական դեպարտամենտում պետական «ռեկետը» շարունակվում է

Լրատվամիջոցներն արդեն իսկ անդրադարձել են Դատական դեպարտամենտի «ռեկետին»: Օրերս դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության աշխատակիցները լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել էին, որ ապրիլ ամսվա աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչպես նաև աշխատակիցներից պարտադիր պահումներ են կատարվել 10-հազարական դրամ՝ առանց որևէ հիմնավորման:

Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը խնդրի հետ կապված պարզաբանում էր ներկայացրել, թե կատարվածը զուտ տեխնիկական խնդիր է: Ֆինանսների նախարարության և դատական դեպարտամետի հաշիվների հետ կապված եղել է որոշակի սխալ, որն արդեն շտկվել է, և աշխատակիցների 10 հազարական դրամները փոխանցվել են նրանց հաշիվներին:

Դատական մի քանի կարգադրիչներ, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ խնդիրը շարունակում է չլուծված մնալ, որոշների գումարները փոխանցվել են, բայց կրկին պակաս: «Իրենք նախապես զգուշացրել էին, որ աշխատավարձը 10 հազար դրամի չափով պակաս է լինելու, սակայն պակաս գումարի չափը հասավ 20 հազար դրամի: Այնուհետև, երբ խնդիրը հնչեղություն ստացավ, անամոթաբար ասացին, թե իրենք տեղյակ չեն եղել, դա զուտ տեխնիկական խնդիր է, կուղղեն: Մի քանի օր անց պակաս գումարը փոխանցեցին, բայց կրկին պակաս: Կան աշխատողներ, ովքեր պակաս էին ստացել 20 հազար դրամ, սակայն հետ ստացան 10 հազար դրամը»,- ասացին աշխատակիցները՝ հավելելով, որ այս ամենը շարունակական բնույթ է կրում:

«Սա սկսվել էր դեռևս տարեսկզբից ու ամեն ամիս, սիստեմատիկ գումարները պակաս են փոխանցում: Խոսքը 2000-ից մինչև 10 հազար դրամի մասին է յուրաքանչյուր աշխատողի կտրվածքով»:

Նշենք, որ դատական դեպարտամենտը, մասնավորապես կարգադրիչների ծառայությունը մշտապես հայտնվում է այսպիսի պատմությունների կենտրոնում: Հերթական սկանդալը պայթեց ամիսներ առաջ, երբ պարզվեց, որ կարգադրիչների ծառայությունում կամ մի շարք գրանցված «չաշխատող» աշխատակիցներ: Քննությամբ բացահայտվեց, որ մի քանի տասնյակ անձինք պարզապես գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Այս սկանդալի պատճառով հենց ձերբակալվեցին ու մինչ օրս կալանավորված են դատական դեպարտամենտի նախկին ղեղավար Միսակ Մարտիրոսյանը և դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում