Իրանի դատարանը կանչել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ՝ պատճառը Instagram-ի և Whatsapp-ի օգտատերերից ստացված բողոքներն են առ այն, որ Facebook-ի այդ հավելվածները զրկում է իրենց ազատ մասնավոր կյանքից :
Գործակալությունը նշում է, որ քիչ է հավանական է, որ Ցուկերբերգը ներկայանա Իրանի դատարան, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև արտահանձնման մասին պայմանագիր չկա:
Հիշեցնենք, մայիսի 23-ին Իրանի դատարանը վճռել էր արգելափակել Instagram-ը երկրի տարածքում՝ պատճառաբանելով, որ այն խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը:









































