Ակտիվների մեծությամբ երկրորդ ռուսական բանկի՝ VTB-ի ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մաքուր շահույթը նվազել է 40 անգամ՝ հասնելով 400 մլն ռուբլու: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով բանկի կայքին: Բանկի վարկային պորտֆելն աճել է 5.6 տոկոսով:
Մաքուր շահույթի անկման պատճառների շարքում բանկն առանձնացնում է Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, ինչպես նաև Ուկրաինայում քաղաքական լարվածությունը: Աշխարհաքաղաքական գործոնները նպաստել են արժեթղթերի և արտարժույթի հետ գործարքներին առնչվող արդյունքների վատթարացմանը: Այսպիսով՝ ուկրաինական գրիվենի արժեզրկման հետևանքով ռուսական բանկը 8.2 մլրդ ռուբլի է կորցրել:
Վարկային պորտֆելը կազմել է 6.7 մլրդ ռուբլի: Վարկային կազմակերպության հաղորդագրությունում նշվում է, որ վարկավորման ծավալների մեծացումը պայամավորված է մանրածախ և կորպորատիվ հաճախորդների կողմից վարկերի պահանջարկով, ինչպես նաև 2014-ի առաջին եռամսյակում դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի 9 տոկոս անկմամբ:
Բանկի բաժենտոմսերի 60 տոկոսը պատկանում է պետությանը: Հիմնական բանկն աշխատում է կորպորատիվ հաճախորդների հետ: Ֆիզիկական անձինք սպասարկվում են «դուստր» բանկում՝«VTB 24»-ում:











































