«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը գնացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ և զրուցել նրա հետ: Թե ինչ են խոսել Աբրահամյանն ու Քոչարյանը՝ հայտնի չէ, սակայն թերևս պատահական չէր Ռոբերտ Քոչարյանի դրական արձագանքը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու առթիվ:
«Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»,- ասել էր Քոչարյանը:









































