Միլանի «Ինտեր»-ի սեփականատեր Էրիկ Տոհիրը մոտ է ներդրումային ընկերության հետ (անվանումը չի հրապարակվում) համաձայնագրի ստորագրմանը: Պայմանագրի ստորագրումից հետո Տոհիրը ստացված 230 մլն եվրո գումարը կներդնի ակումբում: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Այդ միջոցներով նա պատրաստվում է կրճատել ակումբի պարտքերն ու ստեղծել ֆինանսական նոր մոդել:
Սպասվում է պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին:











































