Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ԵՄ էներգետիկ անվտանգությունը՝ սպառնալիքի տակ. The New York Times

ԵՄ էներգետիկ անվտանգությունը սպառնալիքի տակ է. բնական գազի նրա խոշոր մատակարարներից մեկը կորցնում է հուսալիությունը՝ գրում է Լոնդոնի քաղաքային համալսարանի իրավագիտության դպրոցի էներգետիկայի ոլորտի իրավունքի պրոֆեսոր Ալան Ռայլին The New York Times-ի իր հոդվածում:

Եթե նույնիսկ Ուկրաինայում հակամարտության վտանգը վերջնական արդյունքում անհետանա, պուտինյան Կրեմլը, միևնույն է, կստեղծի լրջագույն խնդիր ԵՄ էներգետիկ անվտանգության ոլորտում՝ կարծում է նա:

Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» մատակարարում է Եվրոպայում սպառվող գազի 27 տոկոսը՝ գրում է փորձագետը: Դրա 15 տոկոսն անցնում է Ուկրաինայով, մնացածը՝ «Հյուսիսային հոսք» և «Յամալ» գազատարներով, որոնք անցնում են Բելառուսով և Լեհաստանով: Այդ 15 տոկոսը շատ ավելի կարևոր է, քան կարող է թվալ, քանի որ ԵՄ որոշ անդամ երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան, Ռումինիան և Սլովակիան, մեծ մասամբ մեկուսացված են հիմնական շուկայից՝ նշում է Ռայլին:

«Եվրոպայի համար առաջիկա 5 տարիներին, ըստ ամենայնի, գազի խոշորագույն նոր աղբյուր կդառնան Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարները, որոնք գալիս են Ադրբեջանի կասպիական շելֆային հանքավայրերից»,- նշում է հոդվածագիրը:

«ԵՄ-ն, Ամերիկայի աջակցությամբ, պետք է բանակցություններ վարի Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ՝ հասանելիություն ստանալու Կասպից ծովի նոր շելֆային ռեսուրսներին և Իրաքյան Քրդստանի հանքավայրերին: Հավելյալ 10 մլրդ խորանարդ մետր գազն այս աղբյուրներից ցանկացածից կարող է խաթարել «Գազպրոմի» գնագոյացման ունակությունն ու գերիշխանությունը շուկայում»,- ասվում է հրապարակման մեջ:

Հոդվածագիրը կարծում է, որ միջնաժամկետ հեռանկարում նոր զգալի էներգետիկ մատակարարումներ ապահովելու համար ԵՄ-ն ունի երեք հիմնական տարբերակ: Ամենապարզը և, հավանաբար, շրջակա միջավայրի համար ամենաաղտոտը կլինի արագ վերադարձը ածխին: Երկրորդ տարբերակ կարող է լինել թշնամական տրամադրությունը փոխելը ատոմային էներգետիկայի հանդեպ, հատկապես Գերմանիայում: Երրորդ և էկոլոգիապես ամենամաքուր տարբերակը կարող է լինել սեփական թերթաքարային գազի արտադրության և քամու էներգետիկայի զարգացումը՝ կարծում է Ռայլին:

Կարծիք կա, որ Ռուսաստանը կգործի այնպես, ինչպես Խորհրդային միությունը, որը չէր դադարեցրել էներգետիկ մատակարարումները Եվրոպայում՝ չնայած սառը պատերազմի դարաշրջանին: «Չնայած այս տեսակետը կարելի է հասկանալ, սակայն այն ուշադրության չի առնում տարածաշրջանային անկայունության նկատմամբ Պուտինի հակվածությունը՝ հանուն սեփական հավակնությունների իրականացման»,- կարծում է նա:

«ԵՄ-ն պետք է կենտրոնանա մատակարարումների անվտանգության ապահովման վրա և ընդունի ճիշտ որոշումներ՝ ուղղված բոլոր եվրոպացիների և սեփական էնեգետիկ ապագայի պաշտպանությանը»,- եզրափակում է փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում