ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանի դիտարկմամբ՝ մեր երկրում տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ եթե նախկինում բնութագրում էինք իբրև գահավիժում, այսօր անգամ դա չենք կարող ասել, քանի որ չունենք որևէ ձեռքբերում: Հայաստանը, նրա խոսքով, վերջին 15 տարիների իշխանությունների կողմից դիտարկվում է որպես բիզնես-նախագիծ, և ինչպես բոլոր բիզնես-նախագծերին է բնորոշ փակվելն ու սնանկանալը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում է. մարդկանց տրամադրություններում որևէ լավատեսական բան չկա:
Նրա խոսքով՝ էականորեն նվազել են ներդրումները, օտարերկրյա ներդրողները Հայաստանով հետաքրքրված չեն: Ըստ նրա՝հնարավոր է կտրուկ քայլերով իրավիճակը փոխել: Կառավարությունը պարտադրված է մեկը մյուսի հետևից օրենսդրական փոփոխություններ կատարել, որ արտագաղթը կանգ առնի, ներդրումները հոսեն Հայաստան: Գիտակ կառավարությունը այդ քայլերը կարող է ձեռնարկել, և այն իրավիճակը ստեղծել, որ որևէ հայաստանցի չցանկացա լքել երկիրը:
Կառավարության ծրագրում նեդրումային հիմնադրամի հարցում Զոյա Թադևոսյանը զգուշավոր է, քանի որ Հայաստանի նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ցանկացած հիմնադրամ սպասարկում է ինչ-որ խումբ մարդկանց կորպորատիվ շահեր:
Զոյա Թադևոսյանից հետարքրքվեցինք, ինչպես է վերաբերվում Գառնիկ Իսագուլյանի հնչեցրած այն մտքին, որ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է հանդիպեն՝ մի կողմ դնելով անգամ Մարտի 1-ը: Ի պատասխան՝ նա նշեց.«Ես մեկն եմ այն քաղաքականացված անձանցից, ով Ռոբերտ Քոչարյան անունը լսելու ցանկություն չունի: Այդպիսի անձինք պետք է պատժվեն խստագույնս, և նման մարդկանց անունը պետք է բարեպաշտ մարդկանց շուրթերով չհնչի, այդ թվում և ձեր, սիրելի լրագրող»:









































