Thursday, 02 07 2026
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Մայր Աթոռ

Մայիսի 26-ի երեկոյան Հայաստան ժամանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Տրդատա կամարի առջև, Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը «Հրաշափառի» ներքո մուտք են գործել Մայր Տաճար:

Գոհաբանական աղոթքից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Արամ Ա Կաթողիկոսի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի, առիթ պիտի ունենան իրենց հայրապետական պատգամներն ու օրհնությունը փոխանցելու հայորդիներին` կոչելով միաբանության և հայրենանվեր ծառայության` մաղթանքով, որ հայ ժողովրդի ընթացքը դարերի մեջ միշտ լինի հաղթական` միտված խաղաղ ու անդորր կյանքի ապահովմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Ամենակալ Տիրոջից զորակցություն է հայցել Հայ Եկեղեցու բարեջան բոլոր սպասավորների արդյունաշատ և անխափան ծառայության համար` փառք ու գոհություն հայտնելով Աստծուն, որ առիթներ է պարգևում հանդիպելու և առ Աստված համատեղ աղոթք բարձրացնելու հայոց ազգի ապահով ու բարօր կյանքի, Հայրենիքի շինության ու առաջընթացի համար:

Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ուրախություն է հայտնել Մայր Աթոռում գտնվելու համար` իբրև առիթ ծառայական ուխտի վերանորոգման և հավատքի ամրապնդման: Արամ Ա Կաթողիկոսն անդրադարձավ նաև հայ եկեղեցականների ծառայությանը հանդեպ Հայրենիքն ու ժողովուրդը` մասնավորապես ընդգծելով. «…Մայր Հայրենիքը սրբազան հավատքի տունն է, և պատմության ընթացքին մեր ժողովուրդն իր արյունն է թափել Հայրենիքի համար… Հայրենիքի պաշտպանությունը, ազատությունն ու անկախությունը մեզ համար գերագույն արժեք է: Այսօր մենք կոչված ենք Հայաստանի անկախությունն ավելի զորացնելու, ինչն ավելի մեծ զոհողություն է պահանջում: Մենք բոլորս` որպես Հայ Եկեղեցու սպասավորներ, որպես Հայ Եկեղեցի, հայ հոգևորականներ, Հայաստանում, թե՛ Սփյուռքում կոչված ենք հայրենաշինության նվիրական գործին»:

Արարողությունն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում