Լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան հայտնել է, որ իրեն զայրացնում են իտալական ոստիկանության կողմից մշտապես ներկայացվող մեղադրանքները` հարկերից խուսափելու պատճառով:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ «Նապոլի»-ում ելույթների ընթացքում արգենտինացին թաքցրել է եկամուտները:
«Նեապոլն իմ տունն եմ համարում: Բայց ինչ-որ մեկը չի ցանկանում, որ ես այնտեղ վերադառնամ: Ամենն, ինչ նվաճել եմ, խաղադաշտում է եղել: Ես, իսկապես, հաջողությունների եմ հասել խաղադաշտում, ոչ թե հաշվապահությունում»,- Football Italia-ն մեջբերում է Մարադոնայի խոսքերը:







































