Ուկրաինական «Շախտյոր»-ի հարձակվող Վիլիանը խոսել է իր ապագայի մասին:
«Ցանկանում եմ հանդես գալ մեծ ակումբի կազմում, որը լինի Անգլիայից, Իսպանիայից կամ Իտալիայից: Միշտ փորձում եմ իմ լավագույն որակները ցուցադրել խաղադաշտում: Երբեք բացառություններ չեն լինում, նույնիսկ այն պարագայում, երբ խաղն այդքան էլ կարևոր չէ:
Ակնհայտ է, որ պետք է քո որակները ցույց տաս այնպիսի խաղերում, ինչպիսին «Չելսի»-ի դեմ հանդիպումն է:
Որոշ ժամանակ առաջ «Չելսի»-ն ու «Տոտենհեմ»-ն առաջարկ են արել «Շախտյոր»-ին: Գուցեև մյուս անգամ նրանք ավելի հաստատակամ լինեն, ով գիտի»,- ասել է Վիլիանը:









































