Հարևան երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվը հասել է 408 հազարի։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ սիրիացի փախստականների հարցով տարածաշրջանային համակարգող Պանոս Մումցիսին:
Մումցիսը նշել է, որ միայն վերջին օրերի ընթացքում շուրջ 11 հազար մարդ հատել է Սիրիայի սահմանը: Նրանցից 9 հազարն ապաստան է գտել Թուրքիայում:
Կահիրեում սիրիացի փախստականների հարցով գործակալության ղեկավար Մուհամմեդ Ալ-Դաիրին նշել է, որ Եգիպտոսը մինչև նոյեմբեր պաշտոնապես ընդունել է 6 հազար 97 փախստական: Նա նաև նշել է, որ Եգիպտոս ժամանած սիրիացիների մեծ մասը բնակություն է հաստատում մայրաքաղաք Կահիրեում:









































