Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

Սև ամպեր Հայաստանի ՄՄ անդամակցության գլխին

Կառավարության ծրագրում մի քանի տեղ հիշատակվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, ճիշտ այնպես, ինչպես ընդամենը մեկ տարի առաջ (2013թ.) ներկայացված ծրագրում հիշատակվում էր Արևելյան գործընկերությունն ու Ասոցացման համաձայնագիրը:

Օրինակ` «Արտաքին հարաբերություններ» բաժնում նշված է, որ կառավարությունը կարևորում է «Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը»: «Առևտրի ու ծառայությունների ոլորտի քաղաքականությունը» բաժնում էլ գրված է. «Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների հետևողական իրականացում՝ ապահովելով ներդաշնակեցում մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական, տրանսպորտի ու ենթակառուցվածքների, սակագնային և ոչ սակագնային կարգավորման, առևտրի քաղաքականության, ֆինանսական քաղաքականության, արդյունաբերության ու ագրոարդյունաբերական համալիրի, բնական մենաշնորհների, էներգետիկայի, ծառայությունների և ներդրումների, մտավոր սեփականության պաշտպանության, աշխատանքային, արժութային քաղաքականության ու ֆինանսական շուկաների ուղղություններով»:

Մաքսային միության անդամակցության մասին կառավարության ծրագրում հիշատակվում է ևս մի քանի տեղ: Սակայն Մաքսային միության հարցը կարծես թե նույն ճակատագիրն է ունենալու, ինչ նախորդ ծրագրում պաթոսով ներկայացված ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն ունեցավ: Մաքսային միության` որպես կառույցի գլխին սև ամպեր են կուտակվում, էլ չասած Հայաստանի անդամակցության մասին:

Այսպես, լուրջ տնտեսական խնդիր է ծագել Բելառուսի և Ռուսաստանի միջև: Մաքսային միության շրջանակում Բելառուսին տրամադրվում էր չափազանց էժան նավթամթերք, որի հիման վրա էլ այս երկիրը կարող էր քիչ թե շատ մրցունակ արտադրանք թողարկել: Սակայն Եվրասիական տնտեսական միության ստեղծումը և գործարկումը (նախատեսված 2015-ի հունվարի 1-ից) տրամաբանորեն ենթադրում է նույն խաղի կանոնները ամբողջ միության կազմում: Այդ միության հեղինակները փորձում են նմանակել Եվրամիությանը, և եթե նույն խաղի կանոնները չլինեն ամբողջ տարածքով մեկ, այդ միությունը կլինի բացառապես թղթի վրա:

Այսինքն` եթե շատ էժան նավթամթերք Ռուսաստանը վաճառելու է Բելառուսին, նույնը պետք է անի մյուս բոլոր երկրների նկատմամբ: Բայց սա այնքան էլ շահավետ չէ Ռուսաստանի համար, բացի այդ` տնտեսագիտական տեսակետից արդարացված չէ: Բայց Բելառուսն էլ իր տնտեսության զարգացման տրամաբանությունը, համենայնդեպս` առաջիկա 4-5 տարիների համար, կառուցել է հենց էժան նավթամթերքի հնարավորության վրա: Ուստի Բելառուսը կտրուկ ընդդիմանում է Եվրասիական տնտեսական միության գործարկմանը: Իսկ Ռուսաստանի համար այդ միության գործարկումը, կապված ուկրաինական իրադարձությունների հետ, ավելի մեծ քաղաքական նշանակություն է ստացել: Այս վեճի մեջ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Բելառուսը, որպես բանակցային խաղաքարտ, օգտագործում է նաև ԼՂ հարցը` Ռուսաստանի դեմ հերթական հակաճառության դիմաց ինչ-որ բան շահելու ակնկալիքով:

Ռուսաստանի մեկ այլ ֆինանսական բնույթի նախաձեռնություն ևս լուրջ խնդիր ու վեճերի առարկա է դարձել: Ռուսաստանը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, փորձում է Մաքսային միության ընդհանուր ֆոնդում գումարներ հավաքել ոչ միայն երրորդ երկրներից կատարվող ներմուծումներից, այլև դեպի երրորդ երկրներ արվող արտահանումից: Սա ևս վեճերի առիթ է հանդիսացել մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Բելառուսի և Ղազախստանի միջև:

Եվ վերջապես, բացի այս վեճերից, Ղազախստանն ու Բելառուսը շատ կարևոր պատճառ ունեն` ընդդիմանալու Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Բանն այն է, որ որոշումների հիմնական մասը քվեարկությամբ է ընդունվելու: Իսկ այդ որոշումների կայացման ժամանակ Հայաստանն ու Ղրղզստանը ակնհայտորեն Ռուսաստանի կողմն են բռնելու, և այդ կերպ Ղազախստանն ու Բելառուսը փոքրամասնություն են կազմելու: Սա ևս մի խոչընդոտ է` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին:

Այսպիսով, Մաքսային միության ու հատկապես դեռևս չստեղծված Եվրասիական տնտեսական միության կայացումը չափազանց լուրջ խնդիրների լուծման հետ է կապված: Այդ պատճառով էլ եկող տարվանից դրանց Հայաստանի անդամակցումը այս պահի դրությամբ քիչ հավանական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում