Գերմանիայի դատախազությունը չի բացառում, որ երկրի ամենանշանավոր թերթերից մեկի խմբագիրն ընտրությունների ժամանակ խախտել է օրենքը: Այս մասին գրում է Reuters-ը:
Die Zeit պարբերականի գլխավոր խմբագիրը` Ջովաննի դի Լորենսոն, հեռուստաեթերով ասել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ ինքը երկու անգամ է քվեարկել:
Բանն այն է, որ դի Լորենսոն և Գերմանիայի, և Իտալիայի քաղաքացի է և երկու երկրներում էլ քվեարկել է:
Նրա խոսքերով` ինքը տեղյակ չէր, որ դա արգելված է:











































