Կալիֆոռնիայում գտնվող El Fureidis առանձնատունը, որտեղ Բրայան Դե Պալման Ալ Պաչինոյի մասնակցությամբ նկարահանել է «Սպիով դեմքը» ֆիլմը, վաճառվում է 35 միլիոն դոլարով, գրում է The Telegraph-ը:
Առանձնատունը գտնվում է Մոնտեսիտոյում, որի տարածքը կազմում է 930քմ: «Սա Կալիֆոռնիայի ամենաթանկարժեք շրջաններից է»,- նշում է տան վաճառքի համար պատասխանատու գործակալը: Շքեղ առանձնատնից բացի El Fureidis-ը գրավում է իր ընդհանուր՝ 4հա տարածքով, որտեղ այգիներ են տնկված:
El Fureidis-ը Կալիֆոռնիայի ամենահին առանձնատներից է, որը կառուցվել է 1906թ.: Այն հաճախ շքեղ երեկույթների անցկացման վայր է ծառայել: Այստեղ է ապրել Նոբելյան դափնեկիր Թոմաս Մանը և որպես հյուրեր ընդունել Ալբերտ Էնշտեյնին և Ուինսթոն Չերչիլին: El Fureidis- ում են իրենց հարսանեկան արարողությունը անցկացրել Չարլի Չապլինն ու նրա չորրորդ կինը՝ Ուննա О’Նիլը:












































