Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է 80 միլիոն եվրո ստանալ սեփական ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից, որպեսզի միջոցներ ունենա կազմը ուժեղացնելու համար:
Ակումբի ղեկավարությունը տարնսֆերի է հանել 3 ֆուտբոլիստի՝ Սեսկ Ֆաբրեգասին, Դանի Ալվեսին և Ալեքսիս Սանչեսին: Նրանց բոլորի տրանսֆերներն էլ կարող են վաճառվել կամ փոխանակվել այլ ֆուտբոլիստների հետ:
Նշենք, որ Ալվեսի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, Ֆաբրեգասին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ Ալեքսիսի տրանսֆերը կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ը:









































