Apple ընկերությունը նոութբուքերի մեջ կիրառվող ARM պրոցեսորով սեղանի համակարգիչներ և նոութբուքեր է մշակում։ Այս մասին, իր աղբյուրներին հղում անելով, հաղորդում է MacBidouille ռեսուրսը:
Ռեսուրսի տվյալներով՝ սեղանի Mac mini և iMac համակարգիչներում, ինչպես նաև 13-դյույմանոց նոութբուքում կօգտագործվի չորսմիջուկանի ARM պրոցեսորը: Ներկա պահին այդպիսի միկրոսխեմաներ կիրառվում են սմարթֆոնների, պլանշետների և սերվերների առանձին մոդելների մեջ:
Նոր սարքավորումները հագեցած կլինեն ներդրված սենսորային Magic Trackpad պանելով:
Սեղանի համակարգիչների, նոութբուքերի և սմարթֆոնների պրոցեսորների տիպերի ստանդարտացումը իրական հիմքեր ունի, ինչը հնարավորություն կտա մատակարարման ծավալների մեծացման հաշվին նվազեցնել ինքնարժեքը: Այսպիսի պրոցեսորների համա բյուրեղները ընկերությունը գնում է Intel-ից, իսկ ARM միկրոսխեմաներ Apple-ն ինքն է արտադրում:
ARM պրոցեսորները ավելի քիչ էներգիա են ծախսում, քան x86-երը, սակայն արտադրողների մեծամասնությունը այն սեղանի սարքավորումների համար բավական արդյունավետ չեն համարում:









































