Բրազիլական Կամպինյաս բնակավայրում, որտեղ «Մունդիալ-2014»-ի ժամանակ կհանգրվանի Պորտուգալիայի հավաքականը, արդեն սկսել պատրաստվել հյուրերի ժամանմանը: Տեղի բարերից մեկի սեփականատերը պորտուգալացի խոհարար Խոսե դոս Սանտոս Անտոնիոյին հանձնարարել է բուտերբրոդ պատրաստել՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուի պատվին: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խոհարարաի առջև դրված առաջադրանքը հաջողությամբ կատարվել է: Նշվում է, որ ուտեստը պատրաստված է ձողաձկան մսից, պանրից, մաղադանոսից, սոխից, սխտորից, ձիթապտղից ձիթապտղի յուղից և հատուկ համեմունքից, որի անվանումը չի նշվում:






































