Դամասկոսում որպես «ոչ բարեկամական ակտ» են գնահատում Սիրիայի դեսպան Բահջաթ Սուլեյմանին Հորդանանի մայրաքաղաք Ամանից աքսորելը: Ի պատասխան այդ քայլի` Սիրիայի արտգործնախարարությունն արգելել է Դամասկոսում Հորդանանի գործերի ժամանակավոր լիազորի մուտքը երկիր: Նա «պերոսոնա նոն գրատա» է հայտարարվել, գրում է ITAR-TASS-ը:
Սիրիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Հորդանանի քայլը «ոչ մի հիմք չունի և հակասում է երկու պետությունների ժողովուրդների խոր և եղբայրական հարաբերություններին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հորդանանը «պերսոնան նոն գրատա» է հայտարարել Սիրիայի դեսպան Բահջաթ Սուլեյմանին` պահանջելով նրանից 24 ժամվա ընթացքում լքել երկիրը:










































