Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատվելու է իր զբաղեցրած պաշտոնից, և որ ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը նշել է, թե ինքը նման տեղեկություն չունի:
Նա այդ տեղեկություններն իրականությանը մոտ չի համարում՝ նշելով.«Էդ տեղեկությունները հավաստի չեն, իրականությանը չեն համապատասխանում, նման բան չկա, ոստիկանապետն իր տեղն աշխատում է»,- նշել է Աշոտ Գիզիրյանը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում







































