«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին տուգանվել է 170 ֆունտ ստեռլինգով` իր Porsche մակնիշի ավտոմեքենան ակումբի` Արդուիքում գտնվող մարզաբազայում ոչ սահմանված տարածքում կայանելու համար:
Այդուհանդերձ, ֆրանսիացին այս պահին չի վճարելու տուգանքը, քանի որ գտնվում է արձակուրդում ընկերուհու` Անարա Ատանեսի հետ, հաղորդում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ Նասրին, ում Porsche ավտոմեքենան ունի 100.000 ֆունտ արժեք, չի մասնակցելու ամռանը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ չի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի կազմած հայտացուցակում:









































