ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, ԱՆ մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչ այս նշանակումը, Ծովինար Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը:









































