Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստն այսօր լարված մթնոլորտում անցավ:
Ներկաները սուլոցներով դիմավորեցին դատախազին և արդեն երրորդ անգամ Վ․ Ավետիսյանին մինչև դատաքննության ավարտը բաց թողնելուց հրաժարվող դատավորին:
Վ․ Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ, որը շուրջ մեկժամյա խորհրդակցությունից հետո մերժվեց:
Այնուհետև պաշտպան Արա Զաքարյանը կրկին հանդես եկավ Ավետիսյանին ազատ արձակելու միջնորդությամբ: Դատավորն իր որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստի ընթացքում՝ հունիսի 6-ին:
Ի դեպ, դահլիճում ներկա գտնվողներից շատերը կրում էին «Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ» գրությամբ շապիկներ:
Մանրամասները՝ մեր տեսանյութում











































