59-ամյա երգչուհի Նինա Հագենը լուրջ հիվանդ է, այս մասին անձամբ հայտնել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
«Թանկագին ընկերներ ու երկրպագուներ, ցավոք, ես շատ հիվանդ եմ: Իմ բժիշկն ինձ հանգիստ է նշանակել հաջորդ մի քանի շաբաթներին»,- հայտնել է Հագենը՝ նշելով, որ ինքը պետք է չեղյալ հայտարարի իր՝ նախապես ծրագրված բոլոր համերգները:
Նինա Հագենին անվանում են «գերմանական պանկի մայր»:










































