Իրանական Press TV-ի փոխանցմամբ` Իրանը հավասարազոր պատասխան կտա յուրաքանչյուր ագրեսիային՝ լինի դա օդային, ցամաքային թե ծովային ներխուժում:
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին: Նա հավելել է, որ Իրանը հակազդելու է իր սահմանների խախտման յուրաքանչյուր փորձին: Իրանը որոշել է անցկացնել խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնց մասնակցելու են ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերը:
Զորավարժությունները մեկնարկելու են նոյեմբերի 10-ին և ընդգրկելու են Իրանի միանգամից 8 նահանգ, որոնք գտնվում են երկրի արևելյան, հարավային և կենտրոնական հատվածներում, ընդհանուր առմամբ՝ 850,000 քառակուսի կիլոմետր: Զորավարժությունները տևելու են 7 օր, դրանց մասնակցելու է ավելի քան 8000 զինծառայող: Իրանական կողմն այս զորավարժությունը որակել է որպես հարևան ու բարեկամ երկրներին հասցեագրված բարեկամական ու խաղաղասիրական ուղերձ:






































