Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններին որոշ ընտրողներ փչացրել են քվեաթերթիկը, հայտնում է korrespondent.net-ը: Մեկը քվեարկել է Կադիրովի օգտին, մյուսը՝ Պուտինի, երրորդը՝ Ստալինի, ոմանք էլ՝ Չակ Նորիսի: Իրենց ընտրության լուսանկարները նրանք տեղադրել են համացանցում:
Դոնեցկում, որտեղ ոչ մի ընտրատեղամաս չի գործել, քվեատուփերի մեջ աղբ են լցրել, իսկ քվեաթերթիկները պարզապես այրել են:
ԵՄ անդամ երկրների ընտրողները, որոնք երեկ քվեարկել են Եվրախորհրդարանի համար, ևս փչացրել են քվեաթերթիկները, ինչի մասին վկայում են համացանցում տեղադրված լուսանկարները:







































