Բելգիայի կառավարության ղեկավար Էլիո դի Ռուպոն հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Թագավորն ընդունել է հրաժարականը և կառավարության վրա դրել ընթացիկ գործերը ղեկավարելու պարտականությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուպոն հրաժարական է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների անցկացման հաջորդ օրը: Ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ են տարել ազգայնական «Նոր ֆլամանդական դաշինք»-ը և Սոցիալիստական կուսակցությունը:







































