Ամերիկյան The Wall Street Jornal (WSJ) թերթը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ քարտեզ, որում անհետացել է հանրապետական և դեմոկրատական նահանգների միջև բաժանումը, և Բարաք Օբաման հաղթող է ճանաչվել բոլոր նահանգներում,- հաղորդում է MediaIte-ը:
Քարտեզի բնօրինակում կարմիր գույնով նշված են Միթ Ռոմնիի օգտին քվեարկած նահանգները, իսկ կապույտ գույնով՝ Բարաք Օբամայի օգտին քվերակած նահանգները: Սակայն WSJ թերթի սև-սպիտակ տարբերակում գունային բաժանումն անհետացել է։ Ընդ որում, քարտեզի վերևի հատվածում հրապարակվել է «Օբամայի բաժանված ազգը» (Obama’s Divided Nation) վերնագիրը:
Թերթի ինտերնետ-տարբերակում քարտեզը գունավոր է հրապարկվել:
Նշենք, որ ամեն օր ԱՄՆ-ում թողարկվում է The Wall Street Jornal պարբերականի ավելի քան երկու միլիոն օրինակ:








































