Հանրահայտ ամերիկյան կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի լուսանկարները Լեհաստանում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել են 750 հազ. դոլարով,- հաղորդում է Associated Press-ը:
Ընդհանուր առմամբ, Վարշավայի DESA Unicum House աճուրդի տանը ցուցադրվել են Մոնրոյի 238 լուսանկարներ, որոնք կատարվել են լուսանկարիչ Միլթոն Հ. Գրինի կողմից: Գրինը հինգ տարի աշխատել է դերասանուհու հետ: Աճուրդի տան հաղորդագրության մեջ նշվում է, որ լուրեր են պտտվել դերասանուհու և լուսանկարչի սիրավեպի մասին, որը ավարտվել է դերասանուհու երրորդ ամուսնությամբ:
Աստղի՝ բալետի պարուհու կերպարով լուսանկարը բերել է DESA Unicum House-ին գրեթե 20 հազ. դոլար, իսկ Մոնրոյի սև ու սպիտակ պատկերը՝ 16 հազ. դոլար: Այն լուսանկարը, որտեղ դերասանուհին պառկած է անկողնում, վաճառվել է 8.5 հազ. դոլարով: Բոլոր ցուցադրված լուսանկարներից միայն մեկը չի վաճառվել:








































