Samsung ընկերության նախագահ Լի Գոն Հին, որը հիվանդանոցում է, գիտակցության է եկել: Այս մասին հայտարարել են Samsung Madical Center-ի ներկայացուցիչները, որտեղ ներկայումս գտնվում է Լի Գոն Հին, գրում է Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ Լի Գոն Հիի վիճակը կայուն է, ներկայումս կենսականորեն կարևոր գործառույթների աշխատանքի խանգարում չի նկատվում: Բժիշկները հույս ունեն, որ նա շուտով կառողջանա: Հիվանդանոցի ներկայացուցիչները հրաժարվել են այլ մեկնաբանություններ անելուց:
72-ամյա գործարարը հոսպիտալացվել էր մայիսի 11-ին՝ սրտամկանի ինֆարկտով: