Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ երջանիկ է «արքայկան ակումբ»-ում:
«Մեծ պատիվ է հանդես գալ աշխարհի լավագույն ակումբում: Աստված տա, որ կարիերաս հենց «արքայական ակումբ»-ում ավարտեմ, որի կազմում ելույթներիս առաջին իսկ օրվանից զգացել եմ երկրպագուների սերն ու հարգանքը: Միշտ շնորհակալ կլինեմ նրանց»,- AS-ը մեջբերում է Ռամոսի խոսքերը:
Հիշեցնենք` պաշտպանը դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի հերոսներից մեկը: Նա հեղինակեց իր թիմի 4 գոլերից մեկը, ընդ որում` փրկելով իր թիմը պարտությունից:







































