Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն այսօր Բաքվում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները՝ Trend-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները տետատետ հանդիպման ժամանակ շոշափել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր:
Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ ձևաչափով հանդիպմանը՝ Դավութօղլուի մասնակցության շրջանակներում:
Հանդիպման ձևաչափը այսպիսին էր՝ երկկողմ հանդիպումներ, եռակողմ փակ հանդիպումներ և եռակողմ հանդիպումներ՝ ընդլայնված կազմով: Այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Սպասվում է, որ Բաքվում հանդիպման ժամանակ 3 երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, Կասպից ծովի կարգավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:











































