Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Բակո Սահակյանը Մոսկվայում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին և հանդես եկել ողջույնի խոսքով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ,

Սրբազան հայր,
Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունենք բոլորս միասին քննարկել Արցախի հետագա զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցերը:

Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է մեր ժողովրդի ամենահայրենասեր, կայացած և ակտիվ հատվածներից մեկը: Արցախի անկախ պետականության ձևավորումից ի վեր ձեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն մասնակցել է հայրենի երկրի շենացման ու զարգացման գործընթացին: Դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ չի զգացվում ձեր ներկայությունը: Արդյունքում, նաև այդ գործուն մասնակցության շնորհիվ է մեզ հաջողվել իրականացնել ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:
Բավական է նշել, որ շուտով կավարտվի Ստեփանակերտում ժամանակակից պայմաններին համապատասխան, ողջ տարածաշրջանում տեխնիկապես ամենահագեցած հիվանդանոցներից մեկի կառուցումը: Արցախի մայրաքաղաքում ավարտվել է թիվ 3 դպրոցի կապիտալ վերանորոգումը, ընթացքի մեջ է թիվ 1 և թիվ 6 դպրոցների նոր մասնաշենքերի, ինչպես նաև նոր ծննդատան շինարարությունը: Վերջերս Շուշիում կապիտալ վերանորոգվել են Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, պատմական «Մարիամ Ղուկասյան» օրիորդաց դպրոցի շենքը, որտեղ տեղակայվել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և մի շարք այլ հաստատություններ: Արցախի վետերաններին և հաշմանդամներին պարբերաբար տրամադրվում է տարբեր տեսակի օգնություն, այդ թվում` ձեռքի կառավարման մեքենաներ: Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվել է ծերանոցի շենքը:

Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու կառուցվում են բազմաթիվ ջրատարներ, ճանապարհներ և կենսական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ: Ուզում եմ, մասնավորապես, նշել Վանք-Քոլատակ ճանապարհը, որը տանում է մինչև Արցախի ամենահին վանքերից մեկը` Հակոբավանք: Այդ ճանապարհն ունի կարևոր տնտեսական նշանակություն և խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:
Մշտական աջակցություն է ցուցաբերվում նաև ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես, արցախյան Մեծ հարսանիքին մասնակցած զույգերի երեխաներին նպաստների տրամադրման ծրագրի շրջանակներում:

Այս ամենն իրականացվել է Ռուսաստանի մեր քույրերի ու եղբայրների անմիջական աջակցությամբ: Նրանցից շատերն այսօր այս դահլիճում են: Մենք բարձր ենք գնահատում նման սրտացավ ու անշահախնդիր վերաբերմունքը՝ այն համարելով մեր ժողովրդի միասնության կարևոր դրսևորումներից մեկը:

Թանկագին բարեկամներ,

Այսօր մենք հավաքվել ենք մեկ այլ կարևոր ծրագիր կյանքի կոչելու նպատակով, որի հիմքում ընկած է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարով: Զարգացած գյուղը մեր ժողովրդին հողի հետ կապող ամենակարևոր միջոցն է և միանգամից լուծում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գյուղատնտեսության, տեղական արտադրության, վերամշակող արդյունաբերության, ժողովրդագրության և այլ բնագավառներում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ամուր և շենացող գյուղը Արցախի հզորության առանցքային բաղադրամասերից մեկն է:

Այս ծրագրի շրջանակներում հատուկ տեղ է հատկացվում գյուղական համայնքային կենտրոնների կառուցմանը: Յուրաքանչյուր կենտրոն իր մեջ կընդգրկի գյուղապետարան, բուժկետ, ինտերնետ-ակումբ և հանդիսությունների սրահ: Այդ կենտրոնների կառուցումն անկասկած կնպաստի բնակչության կենսապայմանների բարելավմանը, գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա արցախյան գյուղի շարունակական զարգացման վրա:

Սիրելի հայրենակիցներ,

2012 թվականը հոբելյանական է մեր ժողովրդի համար: Ազգովի տոնեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը: Այն հոբելյանական է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, որն իր 20-րդ տարեդարձն է բոլորում: «Հայաստան» հիմնադրամն այն կառույցն է, որն աշխարհասփյուռ հայությանը համախմբում է տարբեր ծրագրերի շուրջ, որոնց նպատակը մեկն է՝ զարգացնել ու զորացնել պատմական հայրենիքը, էլ ավելի ամրապնդել ու խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:
Ուզում եմ վստահ լինել, որ տոնական այդ մթնոլորտը լրացուցիչ խթան կհանդիսանա համազգային այս միջոցառումը հաջողությամբ իրականացնելու համար:

Ես ավելի քան վստահ եմ, որ լինելով միասնական, կազմակերպված, ունենալով համապատասխան կամք ու վճռականություն, մենք ի վիճակի ենք լուծել մեր առջև ծառացած ցանկացած խնդիր:

Բոլորիդ կոչ եմ անում նույն եռանդով ու ոգևորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն 2012»-ին և ինչպես միշտ սատար կանգնել Արցախի շենացման հայրենանվեր գործին:

Շնորհակալություն:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայազգի բարերարներ, գործարարներ և հասարակական-քաղաքական գործիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում