Եվրախորհրդարանի ընտրություններում ընտրողների մասնակցությունը ԵՄ 28 երկրներում, նախնական տվյալներով, կազմել է 43.11 տոկոս: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանի ներկայացուցչին: Նրա խոսքով՝ չնայած մասնակցության մասին տվյալները կրում են նախնական բնույթ, նա նշել է, որ իրենք պատմական պահի ականատեսներ են:
«1979 թվականից ի վեր մասնակցության ցուցանիշի տևական միտումը շրջադարձ է ապրել»,- ընդգծել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը: 2009 թվականին գրանցվել է 1979-ից ի վեր ամենացածր ցուցանիշը. այդ ժամանակ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 43 տոկոսը:
2014-2019թթ. գումարման Եվրախորհրդարանի խմբակցությունների կազմի ընտրություններն անցկացվել են մայիսի 22-25-ին: Եվրախորհրդարանում կա 751 տեղ:




































