Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Տրանսպորտի նախարարությունը Ամասիայի ճանապարհների «վերականգնման» մասին ստեր է տարածում

Օրերս տրանսպորտի և կապի նախարարությունը «Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը» վերնագրով լուր ու տեսանյութ է տարածել, որի ոչ միայն վերնագիրը, այլև բովանդակության հիմնական մասը չի համապատասխանում իրականությանը: Նախ, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչները, Ամասիա գյուղը Գյումրիին 2 ճանապարհ է կապում, ոչ թե «միակը»: Երկրորդ՝ Ամասիա գյուղը (նախկին շրջկենտրոնը) Գյումրու հետ կապող կարճ ճանապարհի՝ 21 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ոչ մի հատված չի վերականգնվել: Եվ այդ ճանապարհի՝ «Կապսի ձոր» կոչվող 7 կմ-անոց հատվածը անանցանելի է:

Երկրորդ՝ վերականգնում եղել է միայն Ամասիա գյուղը նախկին Ամասիայի տարածաշրջանի գյուղերից մեկին՝ Բերդաշենին կապող 16կմ-անոց հատվածում: Տարածաշրջանի մյուս գյուղերը (Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիչ, Շաղիկ) Բերդաշենին (ու այդպիսով նաև՝ Ամասիա գյուղին) կապող մնացած 17 կմ-անոց հատվածում որևէ բարեկարգում չի կատարվում: Այսինքն, նախարարության «բարեկարգվում և վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը» ձևակերպումը ճիշտ է միայն Ամասիան Բերդաշենին կապող հատվածի մասով: Բայց այստեղ «վերականգնում» կամ «բարեկարգում» բառերը խիստ պայմանական կարելի է գործածել:

Այսպես, նախկինում այստեղ ասֆալտ է եղել, որի՝ գրեթե կեսի քայքայումից հետո ճանապարհը ոչ թե նորից ասֆալտապատվել է, այլ քանդվել է ամբողջ ասֆալտն ու փոխարենը կավաավազային հող է լցվել: Ահա այս կավաավազային հողի լցնելը Տրանսպորտի և կապի նախարարությունը համարել է «վերականգնում»՝ տալով հետևյալ ձևակերպումը՝ «Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ 16.4 կմ-ում՝ կոպճային աշխատանքներ»: Մինչդեռ, փորձը ցույց է տալիս, որ առավելագույնը 1 ձմեռ անցնելուց հետո այդ կավաավազային հողն ամբողջությամբ վերանում է, և հատկապես «Թորոսի ամառանոց» և «Չալտաշ» կոչվող հատվածներում ճանապարհը ամբողջությամբ դառնում է անանցանելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում