Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Պարտիզան»-ի դեմ խաղից հետո (3:1) «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին կիսվել է տպավորություններով:
«Այսօրվա հաղթանակը շատ կարևոր էր, քանի որ այն ցույց տվեց, որ թիմը բնավորություն ունի: Բայց, միևնույն ժամանակ, մենք չենք սավառնում ամպերում:
Առաջին կեսում մենք տնօրինում էինք խաղի ընթացքը, իսկ երկրորդում մեծացրինք տեմպը: Հիմա կարող ենք հանգստանալ, քանի որ թիմը ապահովեց տեղը մյուս փուլում:
Բայց, չնայած դրան, մենք ցանկանում ենք խմբում առաջին տեղը գրավել»,- Ստրամաչոնիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































