Պաբլո Պիկասոյի կողմից 1932 թ. ստեղծված «Կակաչներով նատյուրմորտ» կտավը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 41.5 մլն դոլարով,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Մինչ աճուրդը, կտավը նախատեսվում էր վաճառել 35-50 մլն դոլարով: Կտավը պատկերում է նկարչի մուսա և սիրեցյալ Մարի-Թերեզա Վալտերին: Վալտերի ևս մեկ կտավ՝ «Կինը պատուհանի մոտ», վաճառվել է 17.2 մլն դոլարով:
Ընդհանուր առմամբ, Sotheby’s-ի աճուրդում վաճառվել են 163 մլն դոլար արժողությամբ արվեստի գործեր: Reuters-ը նշում է, որ աճուրդի տունը մտադրված էր այս վաճառքում ձեռք բերել 170 մլն դոլար:
Մեկ օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, իմպրեսիոնիստների և մոդեռնիստների կտավների աճուրդ էր կազմակերպել Sotheby’s-ի գլխավոր մրցակից Christie’s-ը : Աճուրդի ընթացում նա աշխատել է 204.8 մլն դոլար:
Նոյեմբերի կեսերին Sotheby’s-ը և Christie’s-ը կանցկացնեն ժամանակակից արվեստի վաճառք:










































