Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան երգել և ֆուտբոլ է խաղացել բրազիլական Ռիո դե Ժանեիրոյի աղքատ թաղամասերից մեկի երեխաների հետ:
Ինչպես հաղորդում RIA Novosti-ն՝ վկայակոչելով լատինամերիկյան լրատվամիջոցները՝ երգչուհին եղել է Կանտալագո թաղամասում, որը տեղակայված է ընդամենը մի քանի թաղամաս այնկողմ այն վայրից, որտեղ նա բնակվում է:
Ըստ ականատեսների վկայությունների՝ սկզբում Լեդի Գագան հանել է կոշիկները և ոտաբոբիկ սկսել է տղաների հետ ֆուտբոլ խաղալ, իսկ հետո նրանց համար երգել է իր Born this way երգը:
Նա նաև ծանոթացել է Ռիոյի աղքատ թաղամասերում իրականացվող «Երեխան հույս է» ծրագրին:









































