ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի նոր նախագահի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Օբաման նաև շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
«ԱՄՆ-ը հակված է աշխատել հաջորդ նախագահի, ինչպես նաև ժողովրդավարական կերպով ընտրված խորհրդարանի հետ»,-հայտարարել է Օբաման և հավելել, որ նման աշխատանքն ուղղված կլինի Ուկրաինայի` քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու ջանքերի աջակցմանը:









































