Պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղթանակ է տարել Գերմանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով էքզիթ-փոլի տվյալներին:
Նախնական տվյալների համաձայն՝ Մերկելի կուսակցությունը ստացել է ձայների 36%-ը, այն դեպքում, երբ նրա մրցակիցները՝ սոցիալ-դեմոկրատները, կարողացել են ստանալ միայն ձայների 26%-ը:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքել է ձայների 6,5%-ը:









































