Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ ելույթ է ունենալու վերընտրվելուց հետո: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո ծառայությունը, ելույթի գլխավոր թեման լինելու է երկրի տնտեսական իրավիճակը:
Օբամայի ելույթը նվիրված է լինելու տնտեսական աճի պահպանման և պետական պարտքի կրճատման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմանը: Ելույթի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ակնկալվում է, որ Օբամայի ելույթի գլխավոր թեման դառնալու է, այսպես կոչված, «հարկային ճեղքվածքը», որը կարող է տեղի ունենալ 2013 թ. հունվարին պետական ծախսերի կրճատման պատճառով:
Հիշեցնենք, որ ամերիկյան տնտեսության խնդիրները, այդ թվում՝ նաև «հարկային ճեղքվածքը», ամենաշատ քննարկվող թեման էր ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Միթ Ռոմնիի նախընտրական քարոզարշավի ժամանակ:








































