«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է միջազգային փորձագետ, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Դուք երկար ժամանակ դրսում էիք, և Հայաստանում ներքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական է տվել, և նոր դեմքեր են այսօր գործադիրում: Բայց դրանք սոսկ նոր դեմքեր չեն, և տարբեր գնահատականներով՝իրականում լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, և, ըստ էության, որակական փոփոխություններ: Պսևդոտեխնոկրատների, կամ չգիտեմ ինչպես կարող ենք կոչել Տիգրան Սարգսյանի կառավարությանփոխարեն, նոր որակի և նոր հրամայականներով, խնդիրներով առաջնորդվող դեմքեր ենտարբեր նախարարություններում, տարբեր գերատեսչություններում նշանակվել: Ոմանց կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանցից շատերը հենց նրա կառավարման շրջանում եղել են նախարարական տարբեր պաշտոնների, բայց այս կառավարության ձևավորման ընդհանուր փիլիսոփայությունը նման է նաև օլիգարխիկ, օլիգոպոլ, քրեական անցյալով մարդկանց խմբի, և նրանց գլխին մի մարդ, ով այս բոլորից այնքան էլ անմասն չէ: Ի՞նչ կարելի է սպասել այս փոփոխություններից և այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում: Օրինակ` գործարարներն են հանդիպում վարչապետի հետ, ինչ-որ խոստումներ են տալիս մինչև հուլիսի 1-ը… Օրենքը կա, և ոչ թե օրենքներն են փոխվում, այլ կարծես պայմանավորվածություններ են սկսում տեղի ունենալ գործադիրի և գործարարների միջև:
-Նախ, այն թեզը, թե այս մեկն ում մարդն է, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է աշխատել, ըստ իս՝ երկրորդական է հիմա, որովհետև Հայաստանում ցանկացած մարդ, որն աշխատում է իշխանությունում…
-Ինչ-որ մեկի մարդն է:
-Չէ, այսօր նրան կարելի է համարել պրոսերժական, պրոսերժսարգսյանական, որովհետև,ի վերջո,Սերժ Սարգսյանը հարմար գտավ, որ այս մարդը լինի կառավարությունում, և եթե մենք տեսնում ենք՝բոլորը կառավարությունում անվերապահորեն ծառայում են…
-Սերժ Սարգսյանին, այդ թվում նաև Հովիկ Աբրահամյանին:
-Այդ թվում նաև Հովիկ Աբրահամյանին, որը մեծ դեր ունի նույն Սերժ Սարգսյանի…
-Իշխանության պահպանման…
-Իշխանության բերելու մեջ: Եթե մենք այդպես վերցնենք, հայկական ձևով ենք գնում, կողտոտ գործիքներով և այլն, ապա այս բուրգի վերևում կանգնած է որպես…
-Շտաբի պետ…
-Եվ այդ տարածքները ճանաչող մարդ, ով գիտեր՝ում ինչ ասել, ով ինչ բերեր, քանի մարդ բերեր, ինչքան փող տար և այլն: Այսինքն, ի վերջո,դա կարելի է համարել ՍերԺ Սարգսյանի կողմից նաև պարգևատրում Հովիկ Աբրահամյանին` իրեն և իր կուսակցությունը երկու, երեք թե չորս անգամ իշխանությանը բերելու:
-Բայց ինչո՞ւհիմա, ինչո՞ւ ընտրություններից առաջ…
-Եթե մենք վերցնենք նույնիսկ Հայաստանի պարագայում ցանկացած կուսակցություն, որը նշանակվում է, ինչ-որ առաքելություն պետք է ունենա: Սովորաբար այդ առաքելությունը այլ երկրներում համարվում է ծրագիր, մոդել, այսինքն՝ամեն մի կառավարություն պետք է իրականացնի այն մոդելը, որն այդ քաղաքական ուժը կամ մարդ, նախագահ…
-Ստանձնում է…
-Եվ խոստանում է իր ընտրությունների ժամանակ: Ո՞րն էր այն մոդելը, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է իրականացներ: Անկախ այն բանից, թե ով ում մարդն է, ինչու է նշանակվել, մենք հիշում ենք, որ չորս կամ հինգ տարի առաջ Հայաստանն անընդհատ կրկնում էր առնվազն Եվրոպայում և մեր ժողովրդին, միգուցե շշուկով էր ասում, որ Ռուսաստանը չլսի, բայց…
-Ասվում էր:
-Հայաստանի կառավարությունն ասում էր, որ մենք ստեղծում ենք եվրոպական մոդել` ոչ թե քաղաքական, այլ,ըստ իս,ավելի շատ տնտեսական: Եվ սա էր պատճառը, որ Հայաստանը բանակցում էր Եվրամիության հետ:
-Ասոցացվելու շուրջ:
-Ասոցացման պայմանագրի և ազատ գոտու խոր և համապարփակ ստեղծելու ուղղությամբ: Եվ այս մոդելն իրականացնելու համար անհրաժեշտ էին Տիգրան Սարգսյանի նման մարդիկ: Եվ իրոք,այդպիսի մարդիկ եղել են կառավարությունում:
-Բանակցողներ ենք ունեցել, որոնք որ շատ պարկեշտ և արժանավայել են…
-Ե՛վ Արամ Հովհաննիսյանը, տեղակալներ և այլ մարդիկ: Ես նրանց տեսել եմ բանակցությունների ընթացքում, մենք եվրահանձնաժողովի կողմից պարբերաբար հայկական կողմի հաշվետվություններ ենք լսել,և ես տեսնում էի, որ այս մարդիկ իրոք անկեղծ իրականացնում էին կառավարությունը, կատարում են իրենց առաջադրանքները կամ մտածածները: Այդ ամենը եղել է մինչև…
-Սեպտեմբերի 3-ը:
-Իրականացավ սեպտեմբերի 3-ը: Ջարդելով հինը, չստեղծելով նորը` ստեղծվում է նոր իրավիճակ, և այն մարդիկ, որոնք երեք-չորս տարի թե՛մեր ժողովրդին, թե՛միջազգային հանրությանը, ինչու չէ՝նաև Ռուսաստանին ասում էին, որ,գիտեք, սա է մեր մոդելը, և մենք այդ մոդելն իրականացնելու հնարը գիտենք, համապատասխան գիտելիքներն ունենք, հանկարծ պետք է անեին նոր մոդել: Առնվազն որ այդ մարդիկ չէին կարող Մաքսային միության մոդել ստեղծել, ըստ իս, ընդհանրապես պետք է դուրս գային: Պարզ էր, որ իրենք չեն տեղավորվում:
-Շատ լավ առիթ էր իսկապես քաղաքական անհամաձայնության շուրջ ինչ-որ նոր…
-Հատկապես այն մարդիկ են, ովքեր թե՛կրթության տեսակետից, թե՛լեզուն իմանալու առումով որևէ խնդիր չէին ունենա միջազգային ցանկացած ինստիտուտում, ինչու չէ…
-Հայաստանում, Հայաստանից դուրս:
-Երևի Հայաստանում սա էր մթնոլորտը, որ մեծ մտածելակերպ ունեցող ցանկացած մարդուն մի քանի ամսում սարքում է փոքր մարդ, որը նստում, սպասում է, թե վերևից ինչ կասեն, կասեն՝դուրս արի, դուրս կգա, կասեն՝մնա, կմնա, կասեն՝գնա և չինական մոդելը ստեղծիր, չինականը կստեղծի և այլն:
Հիմա ունենք նոր կառավարություն: Թե ինչպես է Հայաստանը հասել նոր կառավարություն ստեղծելու գաղափարին, և ընդդիմության դերն այդ հարցում, երևի չխոսենք, բայց…
-Շատ է խոսվել:
-Այս կառավարափոխության շարժիչ ուժը եղել է հենց ընդդիմությունը: Տարօրինակ է, բայց…
-Ընդդիմություն ասելով՝նկատի ունեք այն քառյա՞կը:
-Կարող ենք ուժ չասել…
-Որովհետև ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, իրենք հասկանալի սեռի…
-Լավ: Փորձեմ եվրոպական տերմիններով այս դեպքում բացատրել:
-Իրենք իրենց ոչիշխանական են հայտարարել:
-Պառլամենտի փոքրամասնություն: Մի խոսքով, ես ուզում եմ հասկանալ…
-Իշխանությունը ամեն առիթով ասում էր,որ այդպիսի բանչկա, հասունացել էր Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի գաղափարը, և Հանրապետականը որևէ խնդիր չունի…
-Եթե մենք նկատի ունենք, որ փողոցում եղել է ըմբոստություն կառավարության դեմ, տեսնենք, թե այդ ըմբոստությունը ինչի հետ էր կապված: Գազային այդ պայմանագրի խայտառակ բանակցությունների հետ և գազի գնի բարձրացման հետ, այս էներգետիկ համակարգը Ռուսաստանին տալու, Պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ կապված, էկոլոգիայի շարժում և…
-Կարծես երկիրը ավելի…
-Չէ, ես ուզում եմ ասել, որ փողոցում այն ըմբոստությունը, որը կապված էր կառավարության հետ, մենք կարող ենք կապել կառավարության հրաժարականի հետ: Բայց արդյոք նոր կառավարությունը ստեղծվել է ժողովրդի…
-Լավ, երեք ամիս ուշացրինք այդ ըմբոստությունը, բողոքը, այսինքն՝հետաձգվում է անընդհատ այդ ամենը, այդ նոր ալիքների հնարավորությունները: Այսինքն՝ հիմնարար որևէ լուծում…
-Բայց բոլոր դեպքերում պետք է փորձենք հասկանալ, թե այս նոր կառավարությունը ինչ առաքելություն ունի: Չէ՞որ նույն կուսակցությունն է, նույն ծրագիրնէ, Սերժ Սարգսյանն է…
-Հովիկ Աբրահամյանն ասում էր տարիներ առաջ, որ քաղաքականության համար խելք պետք չէ: Նորություն չէ Հայաստանի կառավարման և այդ պաշտոնում ունենալ մի մարդ, ում քաղաքականության համար խելք պետք չէ:
-Ես ուզում եմ գլոբալ նայել: Որն էայն առաքելությունը, որ նախորդ կառավարությունը չէր կարող իրականացնել, և պետք է իրականացնի Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Սերժ Սարգսյանը, օրինակ, փոխում է վարչապետին և ասում, որ այս վարչապետը…
-Պետք է շարունակի նախորդ կառավարության հիմնական…
-Ստացվում է, որ որևէ նոր հանձնարարական այս նոր կառավարությունը չունի: Բայց այդ դեպքում մենք պետք է հաշվի առնենք քաղաքական այն փոփոխությունը, որը կապված է սեպտեմբերի 3-ի հետ: Փորձենք հասկանալ, թե արդյոք այս կառավարությունն իր փորձով, կրթությամբ, գիտելիքներով ավելի մոտ է Մաքսային միություն ստեղծելու մոդելին: Ես չէի ասի, թե մոտ է, որովհետև բոլոր դեպքերում նույն մարդիկ են: Ըստ իս, Սերժի հանձնարարականի դեպքում ցանկացած…
-Այս կառավարությունը կարող էր շատ հանգիստ ասոցացման բանակցություններ վարել:
-Իհարկե, ցանկացած մարդ, Հանրապետական կուսակցության անդամ…
–Մենք փաստորեն ֆենոմենալ ցանկություններ ունենք:
-Ես չնայած դրսում էի, բայց Հայաստանի հետ առնչվող գործունեությամբ զբաղվում եմ, առնվազնայն բանով, որ մենք խրախուսում էինք ներդրողներին մտնել ոչ զարգացած շուկաներ, նաև Հայաստանի նման: Ինչ կանի Հովիկ Աբրահամյանը, որը դժվարացավ անել Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը նույն տեսակն է, երբ մենք ասում ենք օլիգարխիա, որովհետև Տիգրան Սարգսյանին, անկախ այն բանից, թե ինքը հաշիվներ ուներ…
-Օֆշորում:
– Կամ կարողություններն ինչքան են, բիզնես` իր ընտանիքի կամ իր և այլն, բալոր դեպքերում իրեն օլիգարխ չէիր համարի: Իսկ օլիգարխի հետ միայն օլիգարխը կարող է խոսել: Հայկական օլիգարխի մասին է խոսքը, որովհետև Դուք գիտեք, որ հայկական օլիգարխը սովորաբար մի կերպար է` փողոցում մեծացած, հետագայում դիպլոմ առած…
-Քաղաքականության մեջ պատահական հայտնված:
-Ընդ որում՝որքան ցածր էր կրթությունը, այնքան հեշտ էր այդ ժամանակաշրջանում:
-Հարստանալ…
-Այո, 2000 թվականից մինչև 2010-ը ընկած ժամանակահատվածում են ստեղծվել օլիգարխները:
-…գիտեն իրենց ունեցվածքը և այն կանոննորը, թե,օրինակ,գողական աշխարհում ով ինչ կանոնների է հետևում…
-Հովիկ Աբրահամյանի որոշ հայտարարություններից ես արդեն զգում եմ, որ ես ճիշտ էի իմ մեկ ամիս առաջ մտածածների մեջ: Ինչ է անելու Հովիկ Աբրահամյանը: Ինքը կանչելու է իր նման մարդկանց, բայց ինքն ավելի բարձր, որովհետև վարչապետ է, ֆինանսական կարողություններն այստեղ արդեն երկրորդական են դառնում, այսինքն՝մենք հավասար ենք, բայց ես վարչապետ եմ, ինձ վրա դրված` պետությունըև այս ժողովրդին պահելու պատասխանատվությունը, և դու պետք է օգնես, որովհետև դու…
-Բայց ինչու օրենքները չեն կարգավորում սա, ինչու գողական օրենքներով, օրինակ, ես պետք է կանչեմ քեզ, բայց ոչ նրան: Օրինակ, երեկվա գործարարների հավաքին չկար իր խնամին` Գագիկ Ծառուկյանը, կամ չկար Սաշիկը Սարգսյան: Չկային այս մարդիկ: Ինչու օրենքները չպետք է կարգավորեն սա, այլ պետք է կարգավորի Հովիկ Աբրահամյանն իր անձնական գողականին նվիրվածությամբ կամ…
-Եթե Հայաստանի օրենքները համեմատենք Շվեյցարիայի օրենքների հետ, գրեթե նույնն են, բայց պարզէ, որ գործում է այն մասով, որով պետք է այս կա այն մարդուն` թե՛ընտրությունների հետ կապված, թե՛մարդու իրավունքների, թե՛դատական, թե՛նաև տնտեսական և հարկային: Բայց հիմա մի բան փոխվելու է: Եթե պայմանական ասենք, որ Հայաստանում ստվերը 60-70 տոկոս է:
-Ավելի շատ քան…
-Այո, 60-70 տոկոս ստվերում են աշխատում մարդիկ, 30 տոկոսով ցույց են տալիս իրենց օրինապաշտ լինելը, ապա այս ստվերը երևի թե կրճատվելու է ոչ թե նրա համար, որՀովիկ Աբրահամյանն ավելի շատ է մտածում բյուջեի մասին, քան Տիգրան Սարգսյանը, այլ գոնե այն մասով, թե՝ տղաներ,ես Ձեր տեսակից եմ, ես նշանակվել եմ վարչապետ, օգնեք ինձ, այսինքն՝ինքը պետք է ցույց տա, որ…
-Եվ ի՞նչ երաշխիքների դիմաց պետք է տան…
-Ոչ մի երաշխիք: Երբ վարչապետը կանչում է բիզնեսմենին և ասում,որ դու պետք է այդպես անես, ինքը չի ասում,որ եթե չանես, ապա հետագայում այսպես կամ այնպես…Ոչ, բավական է, որ ինքն ասում է, որ այսպես պետք է անես, և բոլորը հասկանում են, որ…
-Տիգրան Սարգսյանն ամեն շաբաթ էր ասում:
-Ոչ, Տիգրան Սարգսյանը…
-Ասողի խնդիրն է,փաստորեն:
-Այո, Տիգրան Սարգսյանն ում կանչում էր, չէր կարող ասել՝ «ախպեր ջան, պետք է օգնես», այլ դիմում էր պարոնով և ազգանունով, իսկ այդ պարոնն էլ…
-Դիսկոմֆորտ էր զգում…
-Իրենք էլ հայրանունով էին դիմում վարչապետին և ասում՝պարոն վարչապետ: Իսկ հիմա շատ հեշտ կլինի՝ Գագո ջան, Աբո ջան
-Հովիկ ջան…
-Այս մթնոլորտում արդեն…
-Ջան-ջիգյարով,փաստորեն…
-Ըստ իս՝արդեն ավելի հեշտ կլինի և…
-Մինչև ո՞ւր, պարո´ն Իգիթյան:
-Ամեն անգամ թվում է, թեսա վերջն է: Տասը տարիառաջ թվում էր, որ այս մոդելը՝վերջ, Հայաստանը պետք էփլուզվի, հինգտարի առաջ էր թվում, հիմա սեպտեմբերի 3-ից հետո էլ, վաղն էլ, եթե մտածենք, թվում է, որ այս մոդելը չպետք է աշխատի: Այս մոդելը չի կարող…
-Կյանք ունենալ:
-Մենք, իհարկե,փորձում ենք, որ…
-Բայց ասում են, որ հայերը,որպես հին ժողովուրդ,կարողանում են շատ արագ ցանկացած այսպիսի ոչ…
-Դուք Ձեզ, Ձեր ընտանիքը, աշխատակազմը, ես՝իմ ընտանիքը, բարեկամներին ապահովելու համար հույսեր կապո՞ւմ ենք կառավարությանհետ. ոչ… Եվայսպես՝Հայաստանում ժողովրդի երևի 90 տոկոսը ամեն մեկն իր ճարը տեսնումէ, և նույնիսկ այն մարդը, որ աշխատում է թեկուզ կառավարման համակարգում և կաշառք վերցնելու հնարավորություն չունի, ապրում է ընդամենը 100-140 հազար դրամով, գտնում է նաև այլ միջոցներ: Եվ ցանկացած հայ փորձում է լուծելայս հարցը, լուծել չկարողանալու դեպքում գնում է դուրս, ստանում 1000 դոլար, և այդ 1000 դոլարից 500-ն ուղարկում է այստեղ իր ընտանիքին: Սա է փրկում Հայաստանը, սա է փրկում Հովիկ Աբրահամյանին կամ շանս տալիս նրան լինել վարչապետ…
-Խորացնել այն…
-1 տարի, 5 տարի, տասը տարի և փողոցում որևէ ըմբոստություն չունենալ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն էլ չունի, եթե վերցնեք,որ Տիգրան Սարգսյանն ուներ ընդդիմություն, անկախ այն բանից՝քաղաքական ըմբոստություն է կամ փոքրամասնություն: Ոչ, սա երկրորդական, եկեք այդպես ասենք՝պերսոնալ չուզողներ ուներ:
-Այո, կար նման բան:
-Որովհետև իրենց քաղաքական ընդդիմություն համարել չէր կարելի: Հիմա Հովիկ Աբրահամյանը գրեթե չունի պերսոնալ չուզողներ, ընդ որում՝նաև ընդդիմության մեջ…
–Նաունի բացարձակ մեծամասնություն այդ իմաստով` և՛Հանրապետականի, և՛«Բարգավաճի», խորհրդարանում նա ցանկացած…
-Հիշում եք, թե Սերժ Սարգսյանն ինչ էր ասել.որ կլինի վարչապետ, որը…
-Ընդունելի է բոլոր կողմերի համար:
-Երևի թե նա նկատի չուներ, իհարկե, Ձեզ ու ինձ, և…
-Հիմնական խաղացողներին:
-…և փողոցում հասարակ մարդկանց: Նա նկատի ուներ այս մարդկանց, որոնք պահանջում էին…
-Որոնք Ազատության հրապարակ չեն գնա, ինչպես Տիգրան Սարգսյանի դեմ:
-Նա նկատի ուներ պառլամենտում կառավարության հրաժարական բարձրացնող մարդկանց: Հիմա այս մարդիկ, որոնք ապրիլի 28-ին պատրաստում էին փողոցում երկարատև Մայդան անել կամ նստացույց, նրանք արդեն մոռացել են, որ…
-Փաստորեն,հաղթեց տարիներ առաջ Հովիկ Աբրահամյանի որդու և Գագիկ Ծառուկյանիդստեր սերը, և խնամիական կապերն այս իմաստով, փաստորեն քաղաքականության մեջ այսքան որոշիչ դեր ունեցան:
-Ես միայն դա նկատի չունեմ, որովհետև Հովիկ Աբրահամյանը քաղաքական այլ ուժերի հետ խնամի չէ:
-Այո, բայց բոլորն էլ իր գրպանում են:
-Հիմա ունենք կառավարություն, լավ է թե վատ է՝հիմա եկեք…
-Սերժ Սարգսյանի համար ինչքանո՞վ է լավ կամ վատ, որովհետև Հովիկ Աբրահամյանինն են այդ բոլորը, այդ կապիտալը, և՛ընդդիմություն, և՛իշխանություն ունենալը բացառապես Հովիկ Աբրահամյանիննէ: Արդյոք Հովիկ Աբրահամյանը տևական ժամանակ` մինչև 2017 թվականը, պատրա՞ստ է դրանք ծառայեցնել Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար: Արտահերթ գործընթացներ տեսնո՞ւմ եք, որովհետև…
-Փորձենք հակառակը մտածել, այսինքն՝եթե հակառակը չլինի, Հովիկ Աբրահամյանը պետք է ՍերԺ Սարգսյանի հիմքերը քանդի, որպես ի՞նչ:
-Որպեսզի կարողանա իր իշխանությունը հաստատել մինչև Ռոբերտ Քոչարյանի` խաղի մեջ մտնելը:
-Բայց Հովիկ Աբրահամյանն իշխանության պակաս ունի՞ հիմա, ո՞վ է սահմանափակում նրաիշխանությունը, արդյոք Դուք որևէ հանգամանք կամմարդ տեսնո՞ւմ եք, որ խանգարում է նրանիշխել:
–Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր Հովիկ Աբրահամյանի սրտով չեն:
-Ես չգիտեմ՝Գալուստ Սահակյա՞նն է, կամ ո՞վ:
-Անուններ չտանք:
-Հովիկ Աբրահամյանը մի կերպար է, որն ընդունելի է բոլորի համար: Նա իր կյանքում ոչ մեկին բացահայտ վատություն չի արել: Նա իր կերպարով միշտ ժպտերես, բարի…
-Բայց հետո սենյակներում հանդիպումներ…
-Բայց նա ինչ ասում՝խաթրով էր ասում, կանչում էր իր մոտ…
-Ջան ջիգյարով…
-…ասում էր, օրինակ «լավ, էլի, ընկե՛ր ջան, դու ինչո՞ւ ես խայտառակում Հայաստանը, բան ունես ասելու, արի ինձ ասա, ես կանեմ»: Նա այսպիսի կերպար է, ես նրան վաղուց եմ ճանաչում…
-Փաստորեն,Դուք ճանաչում էիք նրան երբ…
-Երբ նա աշխատում էր, բոլորը նրան սիրում էին, երբ Արտաշատի քաղաքապետ էր, նրան սիրում էին: Գոնե բացահայտ ձևով ոչ մեկը չի կարող ասել, որ նրա մեջ չարություն կա: Եվ դրա համար երևի թե բոլորի հետ լավ կլինի, և Սերժ Սարգսյանն էլ,կարծես, նրան առանձնապես չի սահմանափակում:
-Եվ կարծես մեդիա աջակցություն կա:
-Եկեք հիմա չխոսենք, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ինչպես պետք է զարգանա, նրաքաղաքական կարիերան գնա առաջ, որովհետև նա եղել է 2-րդ մարդ, հիմա 3-րդն է, ըստ էության՝ 2-րդ, 1-ին մարդուն նշանակել կամ ընտրել տվեց:
-Ի՞նչ ապագա ունեն քաղաքական հիմնական խաղացողները: Ըստ էության,ոչնչացված է առողջ, լիբերալ հատվածը Հայաստանում, և հատկապես ոչնչացված է ասոցացման այս ամբողջ բանակցությունների կամ շրջադարձի պատճառով: Սեպտեմբերի 3-իցմենք ունենք մի իրավիճակ, որտեղքաղաքական ամբողջ դաշտը կլանված է ռուսական քարոզչությամբ,և ամբողջառողջ հատվածը, ես պետք է ասեմ՝հայաստանամետ, բոլորը թե՛որպես քաղաքական ուժեր, և թե՛որպես առանձին գործիչներ: Ինչ անել այս վիճակում: Ի վերջո,այս մարդիկ, քաղաքական այս ուժերը հենց առաջմղող հատվածն են քաղաքական դաշտի, որը,ըստ էության,այսօր որևէ անելիք չունի:
-Վերջին իրադարձությունները, նաև այն ուժերը, որոնց մենք համարում ենք ընդդիմադիր, և հաշվի առնելով նրանցտակտիկական քայլերը, թեկուզ նաև նրանցռազմավարությունը, ցույց են տալիս, որ Հայաստանում բոլորն ամեն ինչի համաձայն են: Ցույց տվեք այսօրընդդիմության որևէ ըմբոստություն իշխանության քայլերի հետ կապված: Մեկն ասում է, որ եթեՀայ-թուրքականարձանագրությունները հետ վերցնենք, այլ խնդիր չունենք, մյուսնասում է՝մարդու իրավունքների հետ կապված սա, սա, սա արա, էլ խնդիր չունենք, երրորդը չգիտես ինչ է ասում, և ԲՀԿ-ն կարծես իր նպատակին հասավ, ուես այսօր նրանց կողմից չեմ տեսնում քաղաքական կտրուկ ըմբոստություն` հաշվի առնելով թեկուզ ՄՄ-ն: Չէ՞որ ՄՄ-ն կամ եվրոպական մոդելը պետք է լինեին այն հիմնական քաղաքաական բանավեճի առարկան, որը ես այսօր չեմ տեսնում: Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ, այդ թվում՝ նախարարները, ՄՄ մտնելու անհրաժեշտության մասին խոսելիս ասում են, որ ստիպված են եղել: Ես փորձում եմ տնտեսական չափորոշիչներով բացատրել, որ Հայաստանի համար անընդունելի և կործանարար է ՄՄ անդամակցությունը, սկսում են վիճել, հետո ինձ շշուկով ասում են՝ «Իգիթյան ջան, բա որ չմտնեինք, գիտե՞ս ինչ կլիներ: Հիմա ասում են՝ եթե չմտնենք՝ Ղարաբաղի հետ ի՞նչ կլիներ: Ես համաձայն եմ՝Ղարաբաղը մեր հիմնական խնդիրներից է, զիջումներ,իհարկե,արել ենք և պետք է անենք, զիջումներ ասելով՝ նկատի ունեմ տնտեսական, ոչ թե Ղարաբաղի հարցում: Թվում է, թե մենք ՄՄ մտնելով՝պետք է լուծեինք ԼՂ անվտանգության հարցը, բայց տեսեք՝մանր չինովնիկ՝Ազարով կոչեցյալ, որը երկու օր առաջ ասում էր, որ ԼՂ-ն որևէ կապ չունի, այնտեղ սահման ենք դնելու: Լավ է, որ Ազարովը Ղարաբաղի մասին լսել է, վատ է, որ նա չի հասկանում, որ Հայաստանն ու Ղարաբաղը հարյուր տարի պետական սահման չեն ունեցել: Եվ այս պետականսահմանի չլինելն ընդունված է թե՛Ռուսաստանի կողմից, թե՛Ղազախստանի կողմից, թե՛աշխարհի կողմից: Մինսկի խումբը փողոցում պատահական ստեղծված խումբ չէ, դա միջազգային խումբ է, որն ընդունել է հակամարտությունըորպես հակամարտություն, ընդունել է ԼՂ-ի անվտանգության իրավունքը և փորձում է լուծել հարցը:
-Եվ Մաքսային միությանըանդամակցությունը…
-Միջազգային հանրությունն ընդունում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը տնտեսական սահման չունեն, քաղաքական սահման չունեն, նույնիսկ Ադրբեջանը աչք էր փակում սրա վրա…
-Բայց այս իմաստով ՄՄ-նկարող է հօգուտ Ադրբեջանի ավելի լուրջ…
-Ադրբեջանը չի բարձրացնում այն հարցը, թե ինչու հայկական ապրանքը անսահմանափակ ձևով գնում է Ղարաբաղ, կամ Ղարաբաղի մարդիկ մտնում են Հայաստան…
-Բայց այս մասին Ղազախստանն ուԲելառուսն են հիշեցնում մեզ, ասում, որ մենք չենք կարող Հայաստանի հարցում ականջալուր չլինել Ադրբեջանին:
-Ես կարող եմ ենթադրել, որ Ազարովը դա անում է նաև Ղազախստանին սիրաշահելու համար, բայց կարծում եմ՝ոչ, որովհետև Ռուսաստանն իր քաղաքականության մեջ չի նայում նույնիսկ Ղազախստանի նմանխոշոր երկրի: Եթե Ազարովը մի բան է ասում, ուրեմն դա Ռուսաստանի քաղաքականությունն է: Ռուսաստանը եթե մի բան է անում, թեկուզ Ուկրաինայում, իր դաշնակից ընկերներից չի հարցնում, իր քայլերը չի խորհրդակցում:
-Դա իր գործելաոճի մեջ չի մտնում:
-Ռուսաստանն արդեն ակնարկներով հասկանալ տվեց Ղազախստանին, որ այն,ինչ արեց Ուկրաինայում, վաղը մի վայրկյանում կանի նաև Ղազախստանում: Դուք հիշում եք Նազարբաևի առաջին՝բավականին սկզբունքային հայտարարությունները










































