ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առանց նախապես հայտարարելու Աֆղանստան է այցելել, հայտնում է Reuters-ը:
Ինչպես սպասվում է, Օբաման ընդամենը մի քանի ժամ կանցկացնի Բաղրամում ԱՄՆ ռազաօդային ուժերի բազայում: Այցի ընթացքում Օբաման ճեպազրույց կունենա հրամանատարների հետ և կայցելի հոսպիտալ:
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, թե որքան զինվորական կմնա երկրում 2014թ. զորքերի դուրսբերումից հետո:
ԱՄՆ նախագահը չի ծրագրում հանդիպել երկրի նախագահ Համիդ Քարզայի ու աֆղան այլ պաշտոնյաների հետ, որպեսզի չմիջամտի նախագահական ընտրությունների գործընթացին:









































