Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը երեկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում լրացուցիչ ժամանակում 4:1 հաշվով առավելության է հասել «Ատլետիկո»-ի նկատմամբ և իր պատմության մեջ 10-րդ անգամ հռչակվել Եվրոպայի ակումբային չեմպիոն:
«Արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մինչ վճռորոշ հանդիպումը խոսք էր տվել, որ իր թիմի հաջողության դեպքում պատրաստ է հրաժարվել սանրվածքից` կտրելով մազերը:
Ինչպես կարելի է տեսնել ներկայացված լուսանկարում, խորվաթ ֆուտբոլիստը պահել է խոստումը:










































