Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ` Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում միմյանց են բախվել թուրքական անվտանգության ուժերը և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:
Անվտանգության ուժերը, հանդիպելով քուրդ մարտիկների խմբին, պահանջել են հանձնվել, ինչին վերջիններս պատասխանել են կրակով: Օրթաք գյուղի մոտ տեղի ունեցած այդ բախմանը մասնակցել են նաև ուղղաթիռներ:
Տեղական ժամանակով ժամը 20.00-ին տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 1 զինծառայող, ինչպես նաև 14 PKK-ական:









































