Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուղղաթիռով Բեթղեհեմից ժամանել է Թել Ավիվի մերձակայքում գտնվող Բեն-Հուրիոն օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ Հռոմի պապը առաջին անգամ ժամանել էր պաղեստինյան տարածք: Ավելի ուշ նա Պերեսին ու Աբասին հրավիրել է գալ Վատիկան, որպեսզի «սրտանց աղոթեն» հանուն խաղաղության: Վերջիններս ընդունել էին հրավերը:
Մայիսի 25-ին Ֆրանցիկոսը ժամանել է Բեթղեհեմ Մերձավոր Արևելք եռօրյա այցի շրջանակում:









































