Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին և նրա պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբասին հրավիրել է Վատիկան, որպեսզի «սրտանց աղոթեն» խաղաղության համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ես կցանկանայի հրավիրել ձեզ` նախագահ Մահմուդ Աբասին և նախագահ Շիմոն Պերեսին, միանալ ինձ` խաղաղություն պարգևելու համար Աստծուն սրտանց աղոթելիս»,- հայտարարել է նա` որպես հանդիպման վայր առաջարկելով Վատիկանի իր տունը:










































