Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունի 4,5 միավոր եւ գրոսմայստեր Բարթոլոմեյ Մաչեայի (Լեհաստան) եւ միջազգային վարպետ Կայդեն Տրոֆի (ԱՄՆ) հետ գլխավորում է աղյուսակը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել էր մայիսի 22-ին, իսկ վերջին պարտիան տեղի է ունենալու մայիսի 26-ին:









































