«Մալեֆիսենտա» ֆիլմի պրոմակցիայի շրջանակներում Անջելինա Ջոլին հայտնվել է This Morning հեռուստաշոուին և պատմել անցած տարվանից նկարահանվող «Անկոտրումը» ֆիլմի նկարահանումների մասին:
38-ամյա դերասանուհին խոստովանել է, որ երեք անգամ գիշերել է Սիդնեի Taronga Zoo գազանանոցում՝ Բրեդ Փիթի ու երեխաների հետ: Հիշեցնենք, որ հենց այդ կենդանաբանական այգի էին այցելել արքայազն Ուիլյամը, դքսուհի Քեթրինն ու արքայազն Ջորջը Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած այցի ժամանակ:
«Ինձ շատ դուր եկավ Ավստրալիայում աշխատելը: Երեխաները սովորեցին սքեյթով ու սերֆիով սահել: Մենք սիրահարվեցինք կենդանաբանական այգուն: Ես այնտեղ երեք անգամ քնել եմ ձեր խելագար թռչունների հետ»,- պատմել է Ջոլին:
Ջոլի-Փիթ ընտանիքը Ավստրալիա էր ժամանել 2013թ. նոյեմբերին և այնտեղ անցկացրել կես տարի:
Աստղը խոստովանել է, որ ինքն ու Փիթը իրենց անսահման երջանիկ են զգացել Ավստրալիայում: Զույգը նույնիսկ մտածել է այնտեղ ամուսնանալու մասին:














































