Tuesday, 23 06 2026
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը

Վարդան Վարդանյան` «ինչո՞ւ եք փորփրում». մամուլ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրգործով քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանն այս ընթացքում այլևս հարցաքննության չի կանչվել: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ առաջին և վերջին անգամ, սույն գործի շրջանակներում նա ոստիկանություն ցուցմունք տալու էր հրավիրվել հոկտեմբերի 15-ին: Հիշեցնենք, կառավարությունում հրավիրված սկանդալային խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն Ազգային գրադարանի գործին էլ էր անդրադարձել, այնուհետև վարչապետը հայտարարել էր, թե գրադարանում տիրող վիճակը խայտառակություն և լկտիություն է, որից հետո հարուցվել էր հայտնի քրգործը: Երեկ Վարդան Վարդանյանը պատասխանեց խնդրի հետ կապված «ՀԺ» մի քանի հարցերի:

– Պարոն Վարդանյան, ձեր գործից ի՞նչ նորություն կա, ի՞նչ փուլում է:

– Ոչ մի բան չկա:

– Այսինքն, սառեցված վիճակո՞ւմ է:

– Ինչու է սառեցված, քննություն է, ընթանում է, ես ի՞նչ իմանամ՝ ինչ ընթացքի մեջ է, ինչ փուլում է ես չեմ կարող ասել:

– Ձեզ այլևս չե՞ն կանչել հարցաքննության և ընդհանրապես քանի՞ անգամ են կանչել:

– Մի անգամ, էն մի անգամն է:

– Դուք մի անգամ ասել էիք, որ առաջիկայում պարզաբանումներով հանդես կգաք:

– Նման բան չեմ ասել, եթե պետք լինի` կասեմ, եթե չէ` չէ: Ես խնդիր չունեմ:

– ԲՀԿ խոսնակն էլ էր ասել, որ առաջիկայում պարզաբանումներով հանդես կգաք:

– Դուք ինձ հարց տվեցիք, ես պատասխանեցի, ինչո՞ւ եք փորփրում, ասում եմ` տեղյակ չեմ, չգիտեմ:

– ԲՀԿ նախագահն այդ գործին ինչպե՞ս է վերաբերվում, նրա հետ խոսակցություն ունեցե՞լ եք, ի՞նչ է ասում:

– Իհարկե, ունեցել ենք, միշտ էլ խոսում ենք, միշտ էլ հանդիպում ենք: Նայում ենք, ինչ ընթացք կլինի` կասենք, հիմա ի՞նչ ասենք: Ինքը կուրսի է, գիտի, որ նորմալ է, ովքեր խախտումներ արել են, պատասխան կտան, ինչի՞ մասին է խոսքը:

– Դուք էլի պնդում եք, որ ոչ մի կապ չունե՞ք, ոչ մի մեղավորություն չունե՞ք:

– Այո:

– Իսկ ձեր կարծիքով, ինչո՞վ կավարտվի այդ գործը:

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես ի՞նչ իմանամ:

– Քաղաքական շրջանակներում տեսակետ կար, որ Օսկանյանի դեպքի նման դուք էլ, հնարավոր է, վկայից դառնաք մեղադրյալ: Բացառո՞ւմ եք նման բան:

– Նրանց հարցրեք: Ովքեր գործը քննել են, նրանք էլ կասեն` ինչ կլինի, ասում եմ` ես բացարձակ դրա հետ կապ չունեմ: Ով սխալ է արել, բացթողում է արել, թող գնա, պատասխան տա, ինչի՞ մասին է խոսքը:

– Ուղղակի դուք եք նախարարը եղել:

– Բոլոր ոլորտներում էլ չարաշահումներ, բացթողումներ լինում են հիմա, կարո՞ղ է միայն մեր ոլորտում է նման բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում